Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը․ TV5
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հայտնում է TV5-ը։
Վերջին ամսվա ընթացքում նա պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում էր, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոխված։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Գործով կալանավորված է միայն մարզպետի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ Երասխի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կե...
Երասխի ճանապարհին մեքենան մխրճվել է արգելապատնեշների մեջ․ մահացել է 5-ամյա երեխա
Արարատի մարզում` Երևան-Երասխ ավտոճանապարհին, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բ...