Քաղաքականություն

Ծառուկյանի փաստաբանական թիմը իրավական պրոցեսներ կսկսի «Արարատցեմենտի» և «Մուլտի Ուելնեսի» վերաբերյալ որոշումները. Փաստինֆո

Ծառուկյանի փաստաբանական թիմը  իրավական պրոցեսներ կսկսի «Արարատցեմենտի» և «Մուլտի Ուելնեսի» վերաբերյալ որոշումները. Փաստինֆո

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է իրավական գործընթացներ սկսել և բողոքարկել «Արարատցեմենտի» և «Մուլտի Ուելնեսի» հետ կապված որոշումները։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Էմին Խաչատրյանը։



Նրա խոսքով՝ տվյալ գործընթացները, ըստ իրենց գնահատականի, իրականացվել են իրավական ընթացակարգերին չհամապատասխանող մեթոդներով։

«Ակնհայտ է, որ թե՛ «Արարատցեմենտի», թե՛ «Մուլտի Ուելնեսի» հետ կապված պետք է իրավական գործընթացներ սկսվեն, կլինեն բողոքարկումներ»,- նշել է Խաչատրյանը։



Նա հայտնել է, որ այս պահին փաստաբանական թիմը դեռ չի ստացել որոշումների ամբողջական տարբերակները և դրանց հիմքերը ուսումնասիրելուց հետո միայն կպլանավորի հետագա քայլերը։

«Այս պահին զերծ կմնանք մանրամասնություններ ներկայացնելուց, որովհետև պետք է որոշումները ստանանք, ծանոթանանք, հասկանանք՝ ինչի հիման վրա են կայացվել, նոր արդեն գործողությունները պլանավորենք»,- ասել է նա։



Խաչատրյանի խոսքով՝ «Մուլտի Ուելնես»-ի վերաբերյալ արդեն հարցումներ են ուղարկվել անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը և պահպանմանը, իսկ «Մուլտի Ուելնես» մարզական ակումբը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250