Քաղաքականություն

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը, որը հուլիսի 16-ին պաշտոնանկ արվեց, առաջին անգամ հրապարակային մեկնաբանել է իր հեռացման պատճառները և կոշտ քննադատության ենթարկել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։



Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆեդորովը հայտարարել է, որ իր և Սիրսկու միջև երկար ժամանակ լուրջ տարաձայնություններ են եղել բանակի բարեփոխումների, նոր տեխնոլոգիաների ներդրման և պատերազմի վարման մոտեցումների շուրջ։

«Մենք բախվեցինք մեր բոլոր նախաձեռնությունների լիակատար արգելափակմանը»,- ասել է նա։



Ֆեդորովի խոսքով՝ Սիրսկին խուսափում էր խնդիրների մասին բաց խոսելուց և փոխարենը ինտրիգներ էր ստեղծում։

«Սիրսկին պատրաստ չէ դեմ առ դեմ խոսել խնդիրների մասին։ Նա նախընտրում է մասնակցել խորհրդակցությունների, ինտրիգներ հյուսել և մտածել, թե ինչ-որ մեկը իր դեմ արշավ է կազմակերպում»,- հայտարարել է նախկին նախարարը։



Նա նաև մեղադրել է գլխավոր հրամանատարին բանակի բարեփոխումները խոչընդոտելու և երկրի ներսում պառակտում առաջացնելու մեջ։

«Փոխանակ մտածեր, թե ինչպես կարելի է ոչ ստանդարտ լուծումներով հաղթել Ռուսաստանին, նա մտածեց, թե ինչպես պառակտել երկիրը»,- ասել է Ֆեդորովը։



Նախկին նախարարի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած էր ընտրության առաջ՝ պահել պաշտպանության նախարարին, թե գլխավոր հրամանատարին։ Սակայն, ինչպես նշել է Ֆեդորովը, ինքը երբեք նախագահին վերջնագիր չի ներկայացրել։

«Ես երբեք չեմ ասել՝ կամ ես, կամ Սիրսկին։ Երբ նախագահն ասաց, որ չի պատրաստվում ազատել Սիրսկուն, ես պատասխանեցի, որ համաձայն եմ։ Դա Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն է, և ես կփորձեմ աշխատել նրա հետ, որովհետև մեր գլխավոր շահառուն ուկրաինացի ժողովուրդն է»,- նշել է նա։




Հուլիսի 16-ին հազարավոր մարդիկ Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացրել՝ քննադատելով նախագահ Զելենսկու որոշումը՝ պաշտոնանկ անել Ֆեդորովին։ Ցուցարարների մի մասը պնդում էր, որ վերջինս հաջողությամբ իրականացրել էր բանակի տեխնոլոգիական արդիականացման ծրագրերը և լայն աջակցություն ուներ զինվորականների ու հասարակության շրջանում։



35-ամյա Ֆեդորովը 2019 թվականից եղել է Զելենսկու թիմի անդամ։ Սկզբում նա զբաղեցրել է փոխվարչապետի և թվային փոխակերպումների նախարարի պաշտոնը, իսկ 2026 թվականի սկզբին նշանակվել էր պաշտպանության նախարար։ Նրա պաշտոնավարման ընթացքում արագացվել են ռազմական նոր տեխնոլոգիաների ներդրումը, անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և բանակի թվային վերափոխման ծրագրերը։

Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, բողոքի ակցիաներ են ընթանում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովին պաշտոնից ազատելու անսպասելի որոշման դեմ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250