ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինհաշմանդամի ծնողը Փաշինյանին բողոքեց կարգի փոփոխությունից
ՀՀ վարչապետի Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իր տղան պատերազմից հետո հաշմանդամություն ունի, բայց հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված շատ խնդիրների են բախվում:
«Երեխան պատերազմից եկել է այդ վիճակով, կարգը փոխել են: Պատճառն ի՛նչ է, ոչ ոք չի ասում»,- ասել է քաղաքացին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ խնդիրը վերաբերում է հաշմանդամության գնահատման համակարգին, որի տրամաբանությունն այժմ համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչների:
«Միջազգային ստանդարտն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ թե գնահատի՛ր՝ ոտք ունի՞, թե՞ չունի, այլ գնահատի՛ր՝ քայլել կարո՞ղ է, թե՞ չէ: Որովհետև մարդ կա, որ երկու ոտքն էլ տեղում է, բայց չի կարողանում քայլել»,- նշել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: