ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղու վրա․ կան վիրավորներ
ԱՄՆ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում միաշարժիչ Hawker Beechcraft BE-36 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել մարդաշատ մայրուղու վրա՝ վնասելով մի քանի տրանսպորտային միջոցներ։ Ինքնաթիռի շարժիչը խափանվել է Գեյնսվիլից թռիչքից հետո։
Ըստ օդաչուի՝ նա փորձել է վերադառնալ հրահանգի համաձայն, բայց գիտակցելով, որ չի կարողանա հասնել օդանավակայան, որոշել է վայրէջք կատարել ճանապարհին։
Միջադեպի հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածքներ և հոսպիտալացվել։
Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը և գնահատում վնասի չափը։
Նմանատիպ հոդվածներ
Անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը ժամը 23։10-ին մեկուսացվել է։ Այդ մասին հայտնում ե...
ԱՄՆ երկու ռազմածովային նավ են բախվել
Wall Street Journal-ը հաղորդել է, որ ԱՄՆ երկու ռազմածովային նավեր բախվել են, երբ մեկը ծովում պաշարներ էր լրացնում...
Գուգարքում ռեստորանի սեփականատերը հրացանով կրակել է շանը. փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն
Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30...
«Թեհրան» ֆիլմի պրոդյուսեր Իդենը մահացել է Աթենքում նկարահանումների ժամանակ
Իսրայելական հեռուստատեսային արդյունաբերությունը սգում է պրոդյուսեր Դանա Էդենի մահը, որը մահացել է 52 տարեկանում՝ «Թեհրան...