Արտակարգ շաբաթ Հայաստանում․ 5 զոհ, 78 տուժած և 530 դեպք
Փետրվարի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 42, փլուզման՝ 13, քարաթափման՝ 5, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 2, մերկասառույցի՝ 22, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 17, թունավորման` 10, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 10, 157 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 128 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 176 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 148 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 78, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...
Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Փետրվարի...
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող դին
Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Այս մասին հայտնում են Պ...
Կրակոցներ՝ Կանադայի ավագ դպրոցում. կան զոհեր
Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում արձանագրված կրակոցների հետևանքով մահացել է 10 մարդ, այդ թվում՝ կրակողը։ Երկու տո...