Փելոսիի արձագանքը՝ Վենսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումը ջնջելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին արձագանքել է փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման ջնջմանը։
«Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Նենսի Փելոսին՝ անդրադառնալով Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահի կողմից Ցեղասպանության վերաբերյալ գրառումը ջնջելուն։
Նա նշել է, որ այդ ճշմարտությունը հաստատվել էր 2019 թվականին, երբ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձևը, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև 2021 թվականին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց այն՝ ցուցաբերելով բարոյական առաջնորդություն։
«Դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը։ Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,- գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին:

Նմանատիպ հոդվածներ
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հա...
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...