Փաշինյանը մանրամասնել է Իջևանով անցնող երկաթուղու վերանորոգման հարցը
Ապաշրջափակման համատեքստում այդպիսի երկաթուղի չկա, որ բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի հետ քննարկվել է Իջևանը Ադրբեջանին կապող երկաթուղու վերականգնման հարցը։
«Իհարկե, քննարկվում է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս, ցավոք, Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որը ընդհատել է երկաթուղին։ Բայց, դա լուծելի հարց է, կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության ներուժ ցուցաբերի, շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրել է իր երեկվա հայտարարությունը, որ հայկական բիզնեսի համար արտահանման երթուղին Ադրբեջանով բաց է։
Նմանատիպ հոդվածներ
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...