Երևան-Երասխ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ
Փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Zil» մակնիշի բեռնատարի վարորդը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. կա տուժած
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան: Honda մակնիշի մեքենայի վարորդը Հանրապետութ...
Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին, սպանվել է իր տանը զինված անհայտ անձանց կ...
Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը
ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը մահացել է։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյ...
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...