6 անձ ձերբակալված է․ ՔԿ-ն՝ Վաղարշապատի դեպքերի մասին
«Հաղթանակ» դաշինքի անդամ և աջակից 7 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքին խոչընդոտելու համար։ Այս մասին Auroranews.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար»,- հայտնում են գերատեսչությունից:
Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Նա գրել էր, որ 5 անձ է ձերբակալվել, խուզարկություններ են իրականացվում։ Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ արդեն ավելի քան 10 անձ է ձերբակալվել։
Քննչական կոմիտենն էլ ավելի վաղ հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռքբերվել, ըստ որի՝ 2025թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
ՔԿ-ից նաև հայտնում են, որ ձերբակալված անձանց տներում և կից օժանդակ շինություններում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:
Նմանատիպ հոդվածներ
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հա...
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...