Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին, սպանվել է իր տանը զինված անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի շրջապատը։
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի էզ-Զինթան քաղաքում, որը գտնվում է Տրիպոլիից մոտ 160 կմ հարավ-արևմուտք։ Քադդաֆիի շրջապատի փոխանցմամբ՝ չորս զինված անձինք ներխուժել են նրա տուն և «ուղիղ բախման» ընթացքում կրակ բացել նրա ուղղությամբ։ Քադդաֆի-կրտսերի խորհրդականը լիբիական հեռուստատեսությանը հայտնել է, որ հարձակվողները նախ անջատել են տեսահսկման համակարգերը, ապա սպանել Սեյֆ ալ-Իսլամին։
Տեղեկությունը հաստատել են նաև AFP գործակալությունը և Մարսել Չեկալդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆիի փաստաբանը։ Նրա խոսքով՝ այս պահին անհայտ է, թե ովքեր են կանգնած սպանության հետևում և ինչ շարժառիթներ են ունեցել հարձակվողները։ Միևնույն ժամանակ փաստաբանը նշել է, որ մոտ տաս օր առաջ Քադդաֆիի մերձավոր համախոհներից մեկը իրեն տեղեկացրել էր անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին զոհերը` Լեհաստանում․ ձմեռը սկսել է խլել կյանքեր
Լեհաստանում հաստատվել են ձմռան առաջին մահվան դեպքերը․ երկիրը բախվել է անոմալ սառնամանիքների, որոնք արդեն իսկ տասնյակ մար...
Երևան-Երասխ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ
Փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. կա տուժած
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան: Honda մակնիշի մեքենայի վարորդը Հանրապետութ...
Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը
ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը մահացել է։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյ...