Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը՝ առաջին ընթերցմամբ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգերը։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայողները ատեստավորված կհամարվեն ուսումնական փուլի ավարտական քննությունների արդյունքներով՝ համապատասխան պաշտոնի նշանակվելու դեպքում։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները ևս կդիտարկվեն ատեստավորված՝ ավարտական քննությունների արդյունքներով։ Հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից։
Նախարարի խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ավելի քան 4000 զինծառայող անցել է պայմանագրային ծառայության։ Առաջարկվում է, որ առաջին հնգամյա պայմանագրից հետո երկամյա պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվի 1,5 մլն դրամ, իսկ հնգամյա պայմանագրի դեպքում՝ 5 մլն դրամ պատվովճար՝ պայմանագրի ավարտից հետո։
Օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Զելենսկին հերքել է ընտրությունների մասին լուրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փետրվարի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին տեղեկությունները...
Պայթյուններ Ռուսաստանի Ուխտա քաղաքում
Ռուսաստանի Ուխտա քաղաքում պայթյուններ են որոտացել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պայմաններում: Այս մասին հայտնում են...
Ուկրաինան կստանա նոր մարտական ինքնաթիռներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը առաջիկայում կհամալրվի նոր մարտական ինքնաթիռներով՝ արդեն ձե...