Փեզեշքիանը՝ միջուկային ծրագրի շուրջ ստուգումների և տարածաշրջանային երկխոսության մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած ստուգման՝ ապացուցելու, որ իր միջուկային ծրագիրը միտված չէ զենքի ստեղծմանը։
Նրա պնդմամբ՝ Իրանը բազմիցս հայտարարել է՝ չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը և այդ հարցում հանդես է գալիս բաց ու անկեղծ դիրքորոշմամբ։
Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ձևավորված անվստահության մթնոլորտը խոչընդոտում է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետ ընթացքին։ Նրա գնահատմամբ՝ այդ պայմաններում դժվար է հասնել գործնական արդյունքի։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ակտիվ երկխոսություն հարևան երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տեղական պետությունների մասնակցությամբ։
Հիշեցնենք՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ՝ միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպումներն արդյունավետ են եղել և կշարունակվեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը պնդում է ուրանի հարստացման իր իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հա...
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...