300 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ ՀՀ-ում երկաթուղու վերանորոգման համար․ Եղոյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-300 մլն դոլարի ներդրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Այդ մի քանի կիլոմետր երկաթուղին պետք է հնարավորինս արագ վերականգնվի, որպեսզի կարողանանք աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին ու հարավին ենթակառուցվածք առաջարկել ապրանքափոխադրումների համար»,– ասել է պատգամավորը։
Եղոյանի խոսքով` վերակառուցման կարիք ունեն Երասխի 2–3 կիլոմետրանոց բացակայող հատվածը և Ախուրիկի ավելի կարճ հատվածը։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել շուրջ 100-ից ավելի կիլոմետրանոց գործող երկաթուղային հատվածը։
Արագության բարձրացման նպատակով հնարավոր է ռելսերի տակ տեղադրված փայտյա հենակները փոխարինել բետոններով։
Նմանատիպ հոդվածներ
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...