Թրամփն առաջարկում է Վաշինգտոնում կառուցել աշխարհի ամենամեծ հաղթակամարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ամերիկայի անկախության 250-ամյակի կապակցությամբ կառուցել «Անկախության» հաղթակամար, որը նրա գաղափարով, պետք է դառնա աշխարհում ամենամեծը։ Այս մասին գրել է CNN-ը:
Առաջարկվող կառույցի բարձրությունը կկազմի 250 ոտնաչափ՝ զգալիորեն գերազանցելով Փարիզի «Հաղթական» կամարը, որի բարձրությունը 164 ոտնաչափ է։
Թրամփի առաջարկած հաղթակամարը նախատեսվում է կառուցել Լինքոլնի հուշահամալիրի և Առլինգթոն հաուսի միջև ընկած հատվածում։ Նախագծի համաձայն՝ հիմնական կառուցվածքը կունենա 165 ոտնաչափ բարձրություն և լայնություն, գագաթին կլինի 25 ոտնաչափ պատվանդան, որի վրա կտեղադրվի 60 ոտնաչափ բարձրությամբ ոսկեզօծ բրոնզե «Ազատություն աստվածուհու» արձան։
Սակայն նախագիծը բախվում է լուրջ դիմադրության։ Պատմական ժառանգության պահպանության մասնագետները զգուշացնում են, որ նման մասշտաբի կառույցը կարող է փակել Լինքոլնի հուշարձանի և Առլինգթոնի ազգային գերեզմանատան միջև ընկած պատմական տեսարանները։
Բացի այդ, անվտանգության խնդիրներ են առաջանում ավիացիայի տեսանկյունից․ կառույցը գտնվում է Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանի անմիջական հարևանությամբ, որտեղ ինքնաթիռները թռչում են ընդամենը 492 ոտնաչափ բարձրությամբ։



Նմանատիպ հոդվածներ
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...