Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարությանը կատարված աշխատանքի համար։
Նրա խոսքով՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել ՊՆ-ին այն մեծածավալ աշխատանքի համար, որի արդյունքները, պատգամավորի պնդմամբ, վերջապես տեսանելի են քաղաքացիներին։
Ալեքսանյանի խոսքով՝ վերջին օրերին հանրությունը քննարկում է ՊՆ-ի երեք տեսանյութերը, որոնք վերաբերում են Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկային, Հայաստանում արտադրվող զինտեխնիկային և Հայաստանի սահմանի երկայնքով կառուցված ամրաշինական կառույցներին։
«Սիրելի՛ քաղաքացներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է և ոչ թե երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում «ասաբնյակներ» գցելը: «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար ու բառի ոչ «հարմարավետ» իմաստով, այլ «պաշտպանունակ» ու «ամուր» իմաստներով»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է, որ Սուրեն Պապիկյանին պետք է շնորհակալություն հայտնել նաև դրոնների համար, որոնք ներկայացվել էին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցի ընթացքում՝ ընդգծելով, որ դա ևս ՊՆ-ի և նախարարի աշխատանքի արդյունքն է։
Նմանատիպ հոդվածներ
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հա...
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...