Զելենսկին հրամանագիր է ստորագրել. 60 տարեկանից բարձր տղամարդիկ կանցնեն զինծառայության
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով 60 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլատրվում է ռազմական դրության պայմաններում պայմանագրային հիմունքներով ծառայել Զինված ուժերում։ Փաստաթղթով սահմանվում է, որ կամավորները պետք է առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն ստանան ռազմաբժշկական հանձնաժողովից։
Բացի այդ, ծառայության ընդունվելու համար անհրաժեշտ է այն զորամասի հրամանատարի գրավոր համաձայնությունը, որտեղ նախատեսվում է ծառայությունը։ Եթե խոսքը սպայական պաշտոնի մասին է, պահանջվում է նաև Գլխավոր շտաբի հաստատումը։ Դիմումները ներկայացվում են բնակության վայրի տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոնների միջոցով։
Պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով և կարող է երկարաձգվել նույն ժամկետով։ Այն կարող է վաղաժամկետ դադարեցվել ռազմական դրության չեղարկման կամ ավարտի դեպքում։ Ծառայության անցնելուց հետո 60-ից բարձր անձանց համար սահմանվում է երկամսյա փորձաշրջան, որի ընթացքում անհամապատասխանության դեպքում պայմանագիրը լուծվում է։
Նշվում է նաև, որ 2025 թվականի փետրվարից Ուկրաինայում գործում է 18-24 տարեկանների կամավոր պայմանագրային ծառայության ծրագիրը՝ նախատեսելով բարձր վճարումներ և սոցիալական արտոնություններ։ Ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը երկրում գործում են 2022 թվականից և պարբերաբար երկարաձգվում են։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...