ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր և համաձայնագրեր։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություն նախատեսող նախագիծը, ըստ որի՝ բուժծառայության դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կերպով կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, այսինքն՝ ՀԴՄ-ում կհայտնվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել առանձին շրջանակային օրենք՝ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումն ապահովելու համար։
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի շարքում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ դրա՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամավոր վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հա...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...