Նախատեսվում է նոր փոփոխություններ՝ սահմանային անցակետերում
Հայաստանում կենսաչափական անձնագրերի տրամադրումից ի վեր, նախատեսվում է, որ օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում պետք է գործեն առանց կոնտակտի անցման ուղիներ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Անդրադառնալով սահմանների կառավարմանը՝ վարչապետը նշել է.
«Կառավարությանը խնդիր եմ առաջադրել, որ այն պահից, երբ Հայաստանում կսկսեն արդեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027թ աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիները: Այսինքն՝ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է առանց կոնտակտի օդանավ մտնեն, դուրս գան կամ սահմանը հատեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք՝ վարչապետն այս թեման քննարկել է ԱՄՆ փոխնախագահի հետ: Նա ամերիկյան կողմի գործընկերներից ստացել է հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաները կկիսեն Հայաստանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...