ՌԴ-ից ՀՀ հացահատիկի երկաթուղային մատակարարումները դարձել են կանոնավոր
Ռուսաստանից Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքով հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտնել է ՌԵԴ («Ռուսական երկաթուղիներ») գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը՝ հոլդինգի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստից հետո։
Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է ընդլայնել տվյալ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
«Ներկայում մատակարարումները դարձել են կանոնավոր և մենք նախատեսում ենք շարունակել այս երթուղով փոխադրումների զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։
Պավլովը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է ուղևորվել հացահատիկով բեռնված առաջին երկաթուղային կազմը՝ երկար տարիների ընդմիջումից հետո։ Դա հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...