ԵՄ-ն կկասեցնի վրացական դիվանագիտական անձնագրերի առանց վիզայի ռեժիմը
Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը։ Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, այս մասին X-ի իր էջում հայտնել է «Ազատություն» գործակալության եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Նրա տեղեկացմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 25 երկիր, իսկ դեմ՝ 2 երկիր՝ Հունգարիան և Սլովակիան։
Մարտի սկզբից ուժի մեջ մտնող որոշմամբ՝ վրացի դիվանագետները կզրկվեն ԵՄ երկրներ առանց վիզայի մուտք գործելու իրավունքից։
Վրաստանի և ԵՄ-ի միջև անվիզա ռեժիմը գործում է 2017 թվականի մարտից։ Անցյալ տարի ԵՄ ավելի քան 10 երկիր վերացրել է վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար անվիզա ռեժիմը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...