ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրիկս Արցախում է, կարոտել եմ նրան, անցակետը փակելուց հետո չենք հանդիպել. արցախցի փոքրիկ

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի ճանապարհը: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք»:

Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն նաև դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն: 

 

Լրագրողի հետ զրույցում արցախցի փոքրիկը նշել է, որ իր հայրն Արցախում է, կարոտել է նրան.

 

«Հիշում եմ մեր տունը, իմ ընկերներին, որ խաղում էինք: Հայրիկս էլ ա այնտեղ, ծառայում է»,- նշել է փոքրիկը: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

 

Քաղաքականություն