ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավաք ՄԱԿ–ի գրասենյակի և ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ հաջակցություն Արցախի

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի ճանապարհը: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք»:

Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն նաեւ դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն: 

 

Նշենք, որ Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. 

 

«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին»,-գրել էր նա: 

 

Մանրամասները տեսանյութում: 

Քաղաքականություն