ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆինլանդիայում օդաչուն վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ
Ֆինլանդիայում օդաչուն վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ։ Այս մասին հայտնում է Kp.ru-ն։
Ողբերգությունից առաջ նա արդեն հասցրել էր մի քանի հնարքներ ցուցադրել երկնքում, հետո գործընկերը փոխարինել է նրան, ինչից հետո օդաչուն նորից նստել է ղեկին։
Դա նրա վերջին թռիչքն է եղել` մեկտեղանի Extra 300 ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանի հետևի անտառում:
Ականատեսները պնդում են, որ նա մոտ 10 րոպե ֆիգուրներ է ցույց տվել, իսկ հետո անհետացել անտառի հետեւում։