ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի

Երևանյան գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ: 

Քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցը ողջ գիշեր վառ պահելու ուղղությամբ:

 

«Պարոն Գևորգ Սիմոնյանի հետ քննարկել ենք լուսավորության ժամերի երկարացման հարցը և նվազագույնը հենց այս տարվանից պետք է մեկ ժամով լուսավորությունն ամբողջ Երևան քաղաքում երկարացնենք, իսկ հաջորդ տարվանից պետք է ձգտենք նրան, որ ամբողջ գիշեր լուսավոր պահենք Երևանը»,- նշել է Տիգրան Ավինյանը։

 

«Երքաղլույս» ընկերությունից զեկուցեցին, որ անցած շաբաթվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 266 ահազանգ։ Վերականգնվել է 233 վթար, չվերականգնված վթարների քանակը՝ 33-ն է, որը կազմում է 12.5%:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն