Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ կամրջի վրա՝ իրեր

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

 

Ըստ կայքի` ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու պարեկները կարջի վրա հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ, իսկ կամրջի տակ` դիակ։

 

Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, որը նշված իրերը թողել է կամրջի վրա և նետվել։

 

Նշվում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։ Ոստիկանությունը փորձում է պարզել մահացած ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում է «Armobil Security Service» ընկերությունում. Նրա հագին այդ ընկերության տարբերանշանով վերնաշապիկ է եղել։

 

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։