Պատահարներ
Գեղարքունիքում մեքենան սարի գագաթի խաչի մոտից գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Julya
Գեղարքունիքի մարզում մեքենա է գլորվել ձորը, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի սարի գագաթին տեղադրված խաչի մոտից դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 200-250 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել Մարտունու բժշկական կենտրոնի դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
[05c517c270b056bf8c6629c582913898.webp]
[c29b12e7993f62feaff1de4c3be32295.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բանգկոկի միջազգային օդանավակայանում շարժասադուղքը քաշել է կնոջ ոտքը․ այն անդամահատվել է
Julya
Երիտասարդը իրավապահներին հայտնել է՝ կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքը ձիուց ընկնելու հետևանքով է
Julya
Արարատում բախվել են ոստիկանության կապիտանի Mercedes-ն ու Opel-ը, 4 վիրավորից 3-ը ոստիկանության և ՓԾ աշխատակիցներ են
Julya
Լոռու մարզում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ վարորդն ու ուղևորը արգելափակված են մնացել
Julya