Պատահարներ
Լոռու մարզում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ վարորդն ու ուղևորը արգելափակված են մնացել
Julya
Հունիսի 27-ին, ժամը 14:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ արգելափակված վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Նշվում է, որ փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում մեքենան սարի գագաթի խաչի մոտից գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Julya
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ կամրջի վրա՝ իրեր
Julya
Գեղարքունիքի մարզում մեքենան գլորվել է 5 մետր բարձրությունից և հրդեհվել․ կան տուժածներ
Julya
Երիտասարդը իրավապահներին հայտնել է՝ կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքը ձիուց ընկնելու հետևանքով է
Julya