Պատահարներ
Գեղարքունիքի մարզում մեքենան գլորվել է 5 մետր բարձրությունից և հրդեհվել․ կան տուժածներ
Julya
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ կամրջի վրա՝ իրեր
Julya
Փլուզում՝ Հրազդանի կիրճում․ երթևեկությունը դարձել է միակողմանի
Julya
Գեղարքունիքում մեքենան սարի գագաթի խաչի մոտից գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Julya
Լոռու մարզում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ վարորդն ու ուղևորը արգելափակված են մնացել
Julya