Պատահարներ

Չարենացավանի բաժնում քաղաքացուն խոշտանգել են դեպքը փորձում են կոծկել․ փաստաբան․ ԶԼՄ

Չարենացավանի բաժնում քաղաքացուն խոշտանգել են դեպքը փորձում են կոծկել․ փաստաբան․ ԶԼՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում քաղաքացուն 6 ամիս առաջ դաժան ծեծի են ենթարկել և այժմ գործը փորձում են կոծկել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Սասուն Ռաֆաելյանը:
 

Նրա խոսքով՝ դեպքից մոտ 6 ամիս է անցել, սակայն մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանության ծառայողները շարունակում են պաշտոնավարել, իսկ իրենց մասնակցությամբ՝ բացի տուժողի հարցաքննությունից, որևէ այլ ապացուցողական, վարույթային գործողություն չի կատարվել։

 

«Հունվարի 12-ին Արման Խալապյանին հրավիրել են ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին՝ իբր իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու: Արման Խալապյանն ընկերոջ հետ վերջինիս ավտոմեքենայով գնացել է Չարենցավանի բաժին, որտեղ նրան ընդունել են ՔՀԲ աշխատակիցները, հիմնավորել է, որ Արման Խալապյանի որդին որեւէ առնչություն չի ունեցել կատարված միջադեպին, ինչից հետո ՔՀԲ աշխատակիցները տեղեկացրել են, որ Արման Խալափյանին ուզում է տեսնել բաժնի ղեկավարը: Բարձրացել են բաժնի պետ Մհեր Մինասյանի աշխատասենյակ, որտեղ շուրջ 5 րոպե զրուցելուց հետո ներս են մտել ՆԳՆ աշխատակիցները, պետի ներկայությամբ Արման Խալապյանին խոշտանգել են, ապա ձերբակալել են եւ տեղափոխել ՀՀ ՔԿ»,- ներկայացրել է փաստաբանը:
 

Սասուն Ռաֆաելյանը պատմել է, որ Արման Խալապյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար նրան պադգարակով տարել են դատարան. «Դրանից հետո՝ հունվարի 13-ին, դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արման Խալապյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա մոտ ախտորոշվել է «փակ ողնաշարային վնասվածք, գոտկային 1-ին, 2-րդ եւ 3-րդ ողերի լայնագիծ ելունների գծային կոտրվածք աջից առանց տեղաշարժի»: Նույն օրն Արման Խալապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա դատական նիստին ներկայացվել է պադգարակի վրա պառկած վիճակում»: 
 

Փաստաբանը նշել է, որ վարույթն իրականացնող քննիչը Արման Խալապյանին հարցաքննել է դեպքից 3 ամիս անց, և, նրա խոսքով, իրավապահները այժմ ամեն ինչ անում են՝ գործը կոծկելու համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250