Երևանի շենքերից մեկի վերելակի մոտ 64-ամյա տղամարդու են դանակահարել
Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նույն վայրում ոստիկանները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու:
«Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան փողոցի իրենց շենքի 9-րդ հարկում՝ վերելակի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել չարենցավանցի 64-ամյա տղամարդուն»,–նշված է հաղորդագրությունում։
Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը: 53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ քաղաքացին է ՀՀ-ում սպանել 24-ամյա կնոջը և նրա մերկ դին թաքցրել Դիլիջանի անտառում․ մանրամասներ՝ ՔԿ-ից
ԱՄՆ քաղաքացի տղամարդը Հայաստանում սպանել է ՌԴ քաղաքացի 24-ամյա կնոջը և նրա մերկ դին թաքցրել Դիլիջանի անտառում։ Այս մասին...
Լոռու մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական...
Ողբերգական դեպք Երևանում․ Opel Astra մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երեկ՝ հունիսի 18-ին ժամը 19:40-ի սահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շրջված ծառեր, ջրալցված տներ, վնասված տանիքներ․ Տավուշում հորդառատ անձրևի հետևանքները
Վնասներ հորդառատ անձրևի և քամու հետևանքով։ Հունիսի 19-ին, ժամը 19։20-ից Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամա...