ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լոռու մարզում Opel–ը և Volkswagen–ը բախվել են և վերածվել ջարդոնի․ կա 2 վիրավոր

Լոռու մարզում` Վանաձոր–Դիլիջան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանաքով 2 անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հունիսի 13-ին, ժամը 14։42-ին։

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ` Թ. Ք., ծնված 1999 թ.) և «Opel» (վարորդ` Ն. Պ., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,– ասվում է հաղորդագրությունում։

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տուժածներին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։