Պատահարներ
Ողբերգական դեպք Երևանում․ Opel Astra մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Julya
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկ՝ հունիսի 18-ին ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:
Նշվում է, որ փրկարարական ջոկատի փրկարարները բացել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայի դուռը և այնտեղից դուրս բերել մահացածի մարմինը:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Հ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ քաղաքացին է ՀՀ-ում սպանել 24-ամյա կնոջը և նրա մերկ դին թաքցրել Դիլիջանի անտառում․ մանրամասներ՝ ՔԿ-ից
Julya
Երևանի շենքերից մեկի վերելակի մոտ 64-ամյա տղամարդու են դանակահարել
Julya
Հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվողը․ դին գտել են Մերձավանի գերեզմանների տարածքում
Julya
Լոռու մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է
Julya