Ավանում բախվել են Hyundai-ն ու BMW-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել մայթին

Երևանի վարչական շրջան Ավանում բախվել են Hyundai-ն ու BMW-ն, որն էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել մայթին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Երեկ՝ հունիսի 11-ին ժամը 16:20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են Էմիլիա Հ.-ի վարած BMW մակնիշի և Տիգրան Ղ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

 

Հայտնի է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության սյանը, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BMW-ն։

 

Նշվում է, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: