ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշում հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում. ԶԼՄ
Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել դաշտում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան - Իջևան - Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել:
[62bfe17827b310c7549f55ea40a09111.jpg]
[0f6abde964fa37b65841e97734454c90.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է այրվել
Օրերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ շարունակվում է։ Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից այսօր հայտնել էին, ո...
Երևան-Վանաձոր ճանապարհին 20 տոննա ցորեն տեղափոխող КамАЗ է կողաշրջվել․ ԶԼՄ
20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է, մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով. վարորդին առաջինը օգնության են հասել Ա...