Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Միջադեպը եղել է մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում։
Տղամարդը մտնելով ոստիկանության բաժին նշել է, որ անձնական խնդիրներ ունի, գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ 27-ամյա տղամարդը ոստիկանական բաժանմունք է գնացել նռնակը ձեռքին և փորձել է ոչ թե մասնաշենքը պայթեցնել, այլ իրեն։ Ոստիկանները միջամտել են, փորձել են վնասազերծել նրան։
Տղամարդը ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
5,9 մագնիտուդով երկրաշարժ Իրանում․ ինչ է հայտնի
Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։ Նշվո...
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է այրվել
Օրերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ շարունակվում է։ Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից այսօր հայտնել էին, որ ժամ...