Երևան-Վանաձոր ճանապարհին 20 տոննա ցորեն տեղափոխող КамАЗ է կողաշրջվել․ ԶԼՄ
20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է, մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով. վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի մի խումբ երիտասարդներ: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Այսօր՝ Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 34-ամյա Կաբուլով Սոսլանը, իր վարած КамАЗ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մ3 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, առաջ է ընթացել, ապա բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվելով երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կցորդիչում բարձված մոտ 20 տ ցորենը թափվել է՝ լցվելով մոտ 200մ ճանապարհի մեջտեղում:
Վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի բանկիչները, ովքեր նախ ճանապարհի մեջտեղից հեռացրել են թափված ցորենը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզային գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
Խոշոր ավտովթար Երևանում․ տուժածներից մեկը հղի կին է․ ԶԼՄ
Երեկ երեկոյան Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshy...
Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի․ ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրո...