Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի և բաժնի պետի տեղակալ Մաթիլյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխան 5-ամյա աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից:
Պարզվել է նաև, որ 1 օր առաջ երեխան գտնվել է իրենց տանը և զգեստապահարանը ընկել է երեխայի վրա, ով ստացել է վնասվածք:
Դեպքի փաստով Ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբո...
5,9 մագնիտուդով երկրաշարժ Իրանում․ ինչ է հայտնի
Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։ Նշվո...
Կրակոցներ Գյումրիում` ՔՊ-ականների մասնակցությամբ
Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի...