Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի․ ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, ով նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դատաբժիշկ Ավետիսյանի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում ու կան տեղեկություններ, որ նա միայնակ չի եղել:
Նախաքաննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
Խոշոր ավտովթար Երևանում․ տուժածներից մեկը հղի կին է․ ԶԼՄ
Երեկ երեկոյան Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshy...
Երևան-Վանաձոր ճանապարհին 20 տոննա ցորեն տեղափոխող КамАЗ է կողաշրջվել․ ԶԼՄ
20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է, մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով. վարորդին առաջինը օգնության են հասել Ա...