Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բաքվում անցկացված աշխարհի Մ17 առաջնությանը մասնակցած Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների ներկայացուցիչներին։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան թիմերի անդամների հետ, որոնք օրերս մասնակցում էին Բաքվում կայացած աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։
Հունահռոմեական ոճի Հայաստանի ընտրանին աշխարհի Մ17 առաջնությունում նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գևորգ Հարությունյանը (51 կգ) արժանացել են բրոնզե պարգևների։
Դիմելով մարզիկներին ու մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց և նշել, որ Հայաստանի հավաքականի ելույթն այս մրցաշարում ուներ առանձնահատուկ նշանակություն։
«Սա շատ կարևոր մասնակցություն էր. բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։
Նմանատիպ հոդվածներ
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...
Հայ ըմբիշը կիսաեզրափակչում է աշխարհի Մ-17 առաջնությունում
Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հա...
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...