Քաղաքականություն

«Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ «Մուլտի Ուելնես», որ կուլակաթափ անեն ու պետականացնեն»․ Նաթան սրբազան

«Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ «Մուլտի Ուելնես», որ կուլակաթափ անեն ու պետականացնեն»․ Նաթան սրբազան
Հայաստանյաց առաքելական եկեղեցին սովորական կազմակերպություն չէ, այլ մեր միակ, պատմական ու մշտապես գործող կառույցն է, որը դրանից հետո ևս մշտապես գործելու է և շարունակելու է իր առաքելությունը՝ ազգի ոչ…

Հայաստանյաց առաքելական եկեղեցին սովորական կազմակերպություն չէ, այլ մեր միակ, պատմական ու մշտապես գործող կառույցն է, որը դրանից հետո ևս մշտապես գործելու է և շարունակելու է իր առաքելությունը՝ ազգի ոչ միայն հոգևոր, այլև ազգային բազմաթիվ այլ հարցերի համար։ Այս մասին Վեհափառ Հայրապետի և 6 սրբազանների գործով դատական նիստի ավարտից հետո հայտնել է Նաթան Սրբազանը։


«Եկեղեցին, ոչ ՀԷՑ է, ոչ «Մուլտի Ուելնես» կենտրոն է, որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը՝ պետությունն է, մարմինը ժողովրդականն է, հոգին եկեղեցին է։ Այսինքն, եկեղեցին պետականացնել հնարավոր չէ՝ բոլշևիկյան իմաստով»,- ասել է սրբազանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250