Միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ. Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն ասել է, որ միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ, փոխանցում է Комсомольская Правда-ն։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է քննարկում սկսել այս հարցի շուրջ։ Նա, սակայն, կոնկրետ առաջարկներ չի նշել։
Ալեքսեյ Մակեևի խոսքով՝ Բուդապեշտի հուշագիրը իրեն չարդարացրեց. «Դա վատ ազդանշան էր աշխարհի բոլոր երկրների համար, ովքեր հասկացան, որ միայն միջուկային զենքը կարող է փրկել իրենց նման ագրեսորի հարձակումից։ Դրա համար մենք ցանկանում ենք սկսել այս քննարկումը։ Ես պատրաստի առաջարկ չունեմ ձեզ համար, թե ինչպես դա կարող է նման լինել»,- ասել է պարոն Մակեևը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով 2022 թվականի փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովում, սպառնացել է հրաժարվել ոչ միջուկային կարգավիճակից։ Նա նաև խորհրդակցություններ է նախաձեռնել Բուդապեշտի հուշագրով։
Նշենք, որ1994 թվականին Ուկրաինան ստորագրել է Բուդապեշտի հուշագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այն նախատեսում է հրաժարվել Ուկրաինայի միջուկային զենքի պաշարներից (աշխարհում մեծությամբ երրորդը)՝ նրա անվտանգությունն ապահովելու խոստման դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Հրթիռային հարձակում Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա
Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահ...
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ն...
Դոնեցկի վարչակազմի շենքը գնդակոծվել է․ Դմիտրի Շևչենկոն
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատայայի քաղաքապետ Դմիտրի Շևչենկոն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից...
«Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...