Դոնեցկի վարչակազմի շենքը գնդակոծվել է․ Դմիտրի Շևչենկոն
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատայայի քաղաքապետ Դմիտրի Շևչենկոն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքային վարչակազմի շենքը գնդակոծելու մասին։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատցվամիջոցները։
«Վարչակազմի շենքի մոտ 155 տրամաչափի արկ է պայթել։ Ապակի է կոտրվել, շենքի ճակատը կտրվել է»,- իր տելեգրամյան ալիքում ասել է Շևչենկոն։ Նա հավելել է, որ վնասվել է նաև իր աշխատասենյակը։ Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը օրվա ընթացքում 33 անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը։
Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 174 միավոր տարբեր տրամաչափի արկ, այդ թվում՝ 155 միլիմետրանոց, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի երկրների հրետանավորները։
Կրակի տակ են հայտնվել ութ բնակավայրեր, այդ թվում՝ Գորլովկան, Մակեևկան և Յասինովատայան։ Մինչ այս Պուշիլինը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը պետք է տեղափոխվեն այնպիսի հեռավորության վրա, որ չկարողանան գնդակոծել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։
[126dc45edd7822c24bc0113fa69abbab.jfif]
[aa36e998650916e46032656f9fb42237.jfif]
[8af0fd034fb338ed3d2268a2db985f88.jfif]
Նմանատիպ հոդվածներ
Հրթիռային հարձակում Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա
Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահ...
Միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ. Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն ասել է, որ միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքնե...
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ն...
«Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...