Հրթիռային հարձակում Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա
Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահանգում, չորեքշաբթի օրը հրթիռակոծության է ենթարկվել։
Տեղեկությունների համաձայն՝ առավոտյան բազայի ուղղությամբ արձակվել է մոտ ութ հրթիռ։
Իրաքյան Քրդստանի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունից հայտնել են, որ երկու հրթիռ ընկել է բազայի տարածքում, մնացածը՝ դրանից դուրս։
Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Հնարավոր վնասների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Նմանատիպ հոդվածներ
Միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ. Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն ասել է, որ միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքնե...
Դոնեցկի վարչակազմի շենքը գնդակոծվել է․ Դմիտրի Շևչենկոն
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատայայի քաղաքապետ Դմիտրի Շևչենկոն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից...
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ն...
«Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...