Քաղաքականություն

ԵՄ-ին անդամակցության որոշումը լուրջ հետազոտություն և վերլուծություն է պահանջում․ Հարությունյան

ԵՄ-ին անդամակցության որոշումը լուրջ հետազոտություն և վերլուծություն է պահանջում․ Հարությունյան
«Մեր մոտեցումը պետք է լինի պահանջկոտ խորհրդարանական վերահսկողությունը»,-իր ամփոփիչ ելույթում ասաց Եվրանիտեգրաման մշտական հանձնաժողովի նախագաի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած…

 «Մեր մոտեցումը պետք է լինի պահանջկոտ խորհրդարանական վերահսկողությունը»,-իր ամփոփիչ ելույթում ասաց Եվրանիտեգրաման մշտական հանձնաժողովի նախագաի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Հարություն Հարությունյանը։


Նա նշեց, որ առաջնային պետք է լինի ԵՄ-ի հետ հարաբերություններում ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը, ՍԵՊԱ-ի և այլ պայմանավորվածությունների իրականացումըը, օրենսդրության մոտարկման ծրագրերին եվրապական ֆինանսական և տնտեսական գործիքների օգտագործմանը, կառավարության ստանձնած պարտավորությունների կատարմանը, բանակցությունների և նոր նախաձեռնությունների արդյուքններին։


«Ամենակարևորը՝պետության տնտեսության և քաղաքացիների համար այդ համագործակցության գործնական ազդեցությունն է։ Կառավարությունից պետք է պահանջենք ոչ միայն պատասխան, թե ինչ համաձայնագիր է ստորագրել, կամ ինչ միջոցներ են հայտարարվել, այլ, այն՝ ինչ է իրականում կատարվել և դրա արդյունքում ինչ է ստացել Հայաստանը։


ԵՄ-ին անդամակցության հարցը շատ ծանր և ռազմավարական է, քան եվրոինտեգրումը, վերջինս կարող է արտահայտվել մեր տնտեսության եվրոինտեգրման գործընթացի իրականացմամբ և կառավարման որակի բարելավմամբ»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով.


«ԵՄ-ին հնարավոր անդամակցության ռազմավարական որոշման կայացումը, շատ ավելի լուրջ հետազոտության վերլուծության փորձագետների կարծիք,  ակադեմիական հասարակության ներգրավվածություն է պահանջում, դրանից հետո նոր պետք է կայացվի այդ շատ կարևոր որոշումը»։


Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ պետք է դիտարկվի թե ԵՄ-ն ինչ է ակնկալում Հայաստանից, այլ նաև այն թե Հայաստանը ինչ է ստանալու այդ ինտեգրացիայից։


 «Պետք է եվրոպական օրակարգը քաղաքական հռետորաբանությունից վերածենք համակարգված խորհրդարանական աշխատանքի»,,- ասաց ԱԺեվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուն և նշելով, որ ցանկանում են ուժեղ և համակարգված հարաբերություն Եվրոպայի հետ բայց դրա կենտրոնում պետք է լինի հայաստանյան շահը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250