«Սա շատ կարևոր իրադարձություն է. պետք է միայն տեմպը պահել». Գիլոյան
Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը:
«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում:
«Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի, Ավստրալիայի...
Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ղեկավարությունը կհանդիպի Զախարյանի ու նրա ընտանիքի հետ
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել «Գալաթասա...
Մեսսին` լավագույն ֆուտբոլիստ. Հայտնի են ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության հաղթողները
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...