Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի, Ավստրալիայի բաց առաջնության վերջին երկու հանդիպումներից հետո։
«Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։
Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ի թղթակիցը։
Հիշեցնենք` Խաչանովը երեկ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։
Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Խաչանովը նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Սա շատ կարևոր իրադարձություն է. պետք է միայն տեմպը պահել». Գիլոյան
Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ադրբեջանում նեղվել են Խաչանովի գրառումից․ դիմել են Թենիսի միջազգային ֆեդերացիա
Ադրբեջանում նեղվել են Խաչանովի գրառումից․ դիմել են Թենիսի միջազգային ֆեդերացիա Ադրբեջանական կողմը սադրանք է որակել...
Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ խաղացողը
Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ խաղացողը Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության...