«Օրհներգի պահին մարմինս փշաքաղվում էր»․ Sputnik Արմենիայի զրույցը Բաքվում հաղթած Ջանես Նազարյանի հետ
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը խոսել է Բաքվում անցկացված մրցաշարի, հաղթանակի զգացողությունների և իր երազանքների մասին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում 17-ամյա մարզիկը պատմել է, որ ՀՀ օրհներգի հնչելու պահին հուզմունքն աննկարագրելի էր։
«Օրհներգի ամբողջ ընթացքում մարմինս փշաքաղվում էր։ Այնքան հաճելի զգացում էր, կուզեմ՝ յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ ունենա այդ զգացողությունը»,- ասել է Նազարյանը։
Նա նշել է, որ թեև մրցաշարը անցկացվում էր Բաքվում, որտեղ հանդիսատեսի ճնշումն ավելի մեծ էր, դա իրեն չի խանգարել կենտրոնանալ մենամարտի վրա։
«Միայն մարզիչիս ձայնն էի լսում, ուրիշ ոչինչ։ Սուլոցները միայն ոգևորում էին»,- պատմել է չեմպիոնը։
Ջանես Նազարյանը նաև անդրադարձել է իր նկատմամբ աճող ուշադրությանը՝ նշելով, որ չի ցանկանում փոխվել և չի պատրաստվում «աստղային հիվանդությամբ» վարակվել։
«Եթե Մալխաս Ամոյանը հասել է այդ ամենին ու մնացել համեստ, ես շատ փոքր եմ, որ ինձ աստղային հիվանդությունը տանի»,- ասել է նա։
Պատանի մարզիկը նշել է, որ ցանկանում է, որպեսզի իրեն հիշեն ոչ միայն որպես չեմպիոն, այլև որպես համեստ ու բարի մարդ։
Նազարյանը պատմել է նաև իր մանկության, սպորտային ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Նա 4 տարեկանում է սկսել զբաղվել ըմբշամարտով, իսկ այժմ ցանկանում է կրթություն ստանալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և ապագայում զբաղվել բիզնեսով։
Ջանես Նազարյանը խոսել է նաև իր հետաքրքրությունների, սիրած գրքերի ու ֆիլմերի, ինչպես նաև անձնական կյանքի մասին։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
«Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյու...
Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում
Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»...
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...