Սպորտ

Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը

Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ շարունակում է ուժի մեջ պահել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի բոյկոտը՝ մերժելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ներողությունը։Կազմակերպության հայտարարության…

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ շարունակում է ուժի մեջ պահել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի բոյկոտը՝ մերժելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ներողությունը։


Կազմակերպության հայտարարության համաձայն՝ Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության առևտրային իրավունքների վաճառքի ծրագրերից հրաժարվելու որոշումը բավարար չէ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն չի կատարել իր առաջադրած հիմնական պահանջները, այդ թվում՝ չի ներկայացրել երաշխիքներ, որ նման նախաձեռնություններն ապագայում չեն կրկնվի։


Միաժամանակ, ՈՒԵՖԱ-ում նշել են, որ շարունակում են չվստահել Ջաննի Ինֆանտինոյի ղեկավարությանը։


Ստեղծված իրավիճակը կարող է ազդել մինչև 20 տարեկան ֆուտբոլիստուհիների աշխարհի առաջնության վրա, որը նախատեսված է մեկնարկել հաջորդ ամիս։ Մասնավորապես, հարցականի տակ է եվրոպական հավաքականների, այդ թվում՝ Անգլիայի հավաքականի մասնակցությունը մրցաշարին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250