Մեսսին` լավագույն ֆուտբոլիստ. Հայտնի են ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության հաղթողները
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին: Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:
2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ` Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:
Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:
Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:
Լավագույն կին ֆուտբոլիստը` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական):
Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, ով մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը:
Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է:
Եվ երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները:
Նմանատիպ հոդվածներ
Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին
Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի վերջին ցանկություններից մեկը Արգենտինայի հավաքականի հաղթանակն էր Կատարում կայացած աշխարհի առա...
Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ղեկավարությունը կհանդիպի Զախարյանի ու նրա ընտանիքի հետ
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել «Գալաթասա...
Ռուս և բելառուս ծանրորդներն ընդգրկված չեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական ցուցակում
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հայտարարել է, որ ռուս և բելառուս ծանրորդներն ընդգրկված չեն ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայ...
Հավաքականի 1 մարզիկ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը․ ՀՖՖ
Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Մարզման ժամա...